Համավարակի սկզբից ի վեր 100,000 բնակչի հաշվով կորոնավիրուսի հետևանքով մահացությունների ցուցանիշով Վրաստանը աշխարհում զբաղեցնում է 14-րդ տեղը, այս մասին հրապարակում է արել New York Times-ը՝ հիմնվելով Our World In Data-ի վիճակագրության վրա։
Վրաստանում մահացության ցուցանիշը 100.000 բնակչի հաշվով կազմում է 246 մարդ: Ընդհանուր առմամբ՝ երկրում համաճարակի հետևանքով մահացել է 9,134 մարդ:
Հրապարակման համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր մահերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Պերուում, որտեղ 100,000 բնակչի հաշվով մահացել է 614 մարդ, մահերի ընդհանուր թիվը՝ 199,559 է: Երկրորդ տեղում Բոսնիա-Հերցեգովինան է՝ 327 մահ 100,000 բնակչի հաշվով, իսկ Հյուսիսային Մակեդոնիան երրորդ տեղում է՝ 324 մահ 100,000 բնակչի հաշվով:
Վիրուսի տարածման մակարդակով, համաճարակի սկզբից ի վեր, Վրաստանը աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը 100 հազար բնակչի հաշվով:
Ըստ պարբերականի՝ երկիրը վարակման մակարդակով ունի՝ 16,768 դեպք՝ 100,000 բնակչի հաշվով: Վրաստանում ընդհանուր առմամբ վարակվել է 623.830 մարդ:
Վարակման ցուցանիշով առաջին տեղում Սեյշելյան կղզիներն են`100 հազար բնակչի հաշվով 22,152 դեպք, որին հաջորդում է Չեռնոգորիան` 21,501 դեպքով, որին էլ հաջորդում է Անդորրան`100 հազար բնակչության հաշվով 19,813 դեպքով: