«Կարևոր չէ՝ ինչ ազգանուն ունի նախարարը, կարևորն այն է, թե ինչպես է նա զարգացնում ոլորտը»: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վրաստանի Առողջապահության նախարարի պաշտոնում ներկայացված թեկնածու Դավիթ Սերգեենկոն՝ մեկնաբանելով իր ազգանվան հետ կապված տարաբնույթ խոսակցությունները։
Նրա խոսքով, երկրի առողջապահության համակարգն առաջ է ընթանում բավականին արագ տեմպերով։
«Անցած 4 տարվա ընթացքում իրականցրած բոլոր բարեփոխումներն ուղղված էին դեպի առողջապահության համընդհանուր զարգացում: Վերջին 4 տարիները ձեռքբերումներից զատ, ցույց տվեցին ոլորտի թույլ կողմերն ու մարտահրավերները, ինչը և պատրաստվում ենք շտկել հետագայում»,-Սերգեենկոյի խոսքերն փոխանցում «Interpressnews.ge»-ն:
Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակված Գիորգի Կվիրիկաշվիլին հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը, որը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի։ Վարչապետը Դավիթ Սերգեենկոյին ներկայացրել է Առողջապահության նախարարի պաշտոնում։