Առողջապահության նախարարության անընդհատ թարմացվող կայքից տեղեկանում ենք, որ սեպտեմբերին Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 544,047 պատվաստում:
Հոկտեմբերի 5-ի դրությամբ չափահաս բնակչության միայն 29,3% -ն է լիովին պատվաստվել:
Միայն հոկտեմբերի առաջին 5 օրերին կորոնավիրուսը խլել է 164 մարդու կյանք:
Հիշեցնենք,որ Վրաստանը կորորավիրուսի 4֊րդ՝ Դելտա շտամի հաղթահարման փուլում է։
Այդուհանդերձ, օրեր առաջ երկրի գլխավոր վարակաբանը հաղորդեց, որ նոյեմբերի վերջին հնարավոր է հինգերորդ ալիքը սկսվի։
Միևնույն ժամանակ, ահազանգում են նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման տեմպի նվազեցման մասին, բնակչությանը հորդորելով պատվաստվել՝ սպասվելիք ալիքը հեշտ հաղթահարելու համար։