«Վիրահայերի Միություն» հասարակական կազմակերպության անդամները Թբիլիսիի հայալեզու դպրոցների 1-ին և 2-րդ դասարանի աշակերտներին բաժանել են գրենական պիտույքներ և բազմակի օգտագործման համար նախատեսված դիմակներ։
«Կազմակերպությունն իր գործունեության սկզբից, 2014 թվականից, յուրաքանչյուր տարի նմանատիպ ծրագրեր ենք իրականացնում երեխաների համար։ Անցյալ տարի համավարակի պատճառով չկարողացանք 1-ին դասարանցիներին օգնություն տրամադրել։ Դրա համար այս տարի նրանց 2-րդ դասարանում նվերներ տվեցինք` 1-ին դասարանցիների հետ միասին», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է «Վիրահայերի Միության» հիմնադիր և ղեկավար Մարի Առաքելովան։
Կազմակերպությունը նպատակ ունի աջակցելու ազգային փոքրամասնություններին` նպաստելով ազգային իրավունքների պաշտպանության, ինտեգրացիայի, առողջապահության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և համայնքային այլ խնդիրների լուծմանը:
Հեղինակ՝ Ժաննա Չոգանդարյան