Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդմամբ՝ հոկտեմբերի 5-ին արևմտյան Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ և անձրևային եղանակը։ Օդի ջերմաստիճանը կկազմի +8 — +16։ Առաջիկա 2 օրը սպասվում է տեղումնառատ եղանակ։ Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի -2 — +7 աստիճան։
Արևելյան Վրաստանում հոկտեմբերի 5- 8-ն օդի ջերմաստիճանը ցերեկը կտատանվի +15-ից մինչև +20 աստիճանի միջև, իսկ գիշերային ժամերին՝ +2-ից մինչև +10 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Այսօր և վաղը սպասվում է ամպամած և անձրևոտ եղանակ։ Հոկտեմբերի 8-ից հնարավոր է եղանակի դրական փոփոխություն։
Մինչը հոկտեմբերի 9-ը Թբիլիսիում կանխատեսվում են տեղումներ։ Հոկտեմբերի 5-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկվա ժամերին կլինի +12-ից մինչև +14 աստիճան, իսկ գիշերային ժամերին կանխատեսվում է +9-ից մինչև +11 աստիճան տաքություն։