Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա:
Խորհրդարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում Կախա Կուճավան կմասնակցի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:
Հաղորդվում է, որ արարողությանը կմասնակցեն նաև Իսրայելի և Գերմանիայի նախագահները, ինչպես նաև Ավստրիայի, Չեխիայի, Շվեդիայի, Սլովակիայի և Լեհաստանի խորհրդարանների նախագահները:
Հիշեցնենք, որ 2021 թվականին լրանում է հոլոքոստի 80-րդ տարելիցը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1941-1945 թվականն ընկած ժամանակահատվածում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը։