Ուսուցչի միջազգային օրվա առթիվ Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի բոլոր ուսուցիչներին:
Նախարարն իր ուղերձում շեշտել է որակյալ կրթության գերակայության մասին, հույս հայտնել, որ իրենց կհաջողվի գրանցել ցանկալի արդյունքներ:
«Սիրելի՛ ուսուցիչներ, Ձեզանից յուրաքանչյուրի դերը երկրում անգնահատելի է: Երկրի ապագան կախված է Ձեր տված գիտելիքներից: Մաղթում եմ հաջողություններ այս ամենակարևոր, ամենադժվար և պատվաբեր մասնագիտության մեջ:
Շնորհակալություն առօրյա կյանքում կատարած Ձեր մեծ աշխատանքի համար, խոնարհվում եմ Ձեզանից յուրաքանչյուրի առջև», — ասված է նախարարի շնորհավորական ուղերձում:
Ուսուցչի միջազգային օրը նշվում է 1994 թվականի հոկտեմբերի 5 -ից: