«Մեզ համար մեծ պատիվ է այսօր հաղթել ութերորդ անգամ: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ «Վրացական երազանքի» յուրաքանչյուր անդամի` այս մեծ հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորում եմ Կախա Կալաձեին, շնորհավորում եմ բոլոր քաղաքապետերին` արժանապատիվ հաղթանակի կապակցությամբ, շնորհավորում եմ մեր կուսակցությանը, մեր երկրին ու մեր ժողովրդին, սիրելի բարեկամներ։ Այսօր մենք ավարտեցինք երկրում բևեռացումը: Այսօր մենք ավարտեցինք ատելության և ստի դարաշրջանը: Վաղվանից պետք է սկսվի հանգստության, զարգացման և կայունության դարաշրջան», — ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ընտրողներին` աջակցության համար:
Հիշեցնենք` Վրաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ էին, 20:00-ին փակվել են տեղամասերը, սկսվել է ձայների հաշվարկը: 3 կազմակերպության անցկացրած exit poll-երից 2-ի դեպքում` Կախա Կալաձեն առավելություն ունի ընդդիմադիր թեկնածու Նիկա Մելիայի նկատմամբ: