Ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության պատվիրած` IPSOS ընկերության անցկացրած exit poll-ի համաձայն` իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, Թբիլիսիի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն ունի ձայների 40,2%-ը, իսկ ընդդիմության մի մասի թեկնածու, ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան` 40,8% -ը:
Ըստ ընտրատեղամասերում անցկացված հարցման նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
— Նիկա Մելիա․ «Միացյալ ազգային շարժում» — 40,8%
— Կախա Կալաձե․ «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» — 40,2%
— Գիորգի Գախարիա․ «Վրաստանի համար» — 8,7%
— Աննա Դոլիձե․ «Ժողովրդի համար» — 3,5%
— Աննա Բիբիլաշվիլի․ «Լելո Վրաստանի համար» — 2,6%
Այսպիսով` ըստ exit poll- ի` Թբիլիսիում պետք է անցկացվի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ:
ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը Թբիլիսիի ժամանակով 17: 00 -ի դրությամբ 41,35% է: