Վրաստանում Եվրամիության դեսպան Կարլ Հերցելը այսօր երկրում ընթացող ՏԻՄ ընտրությունները համարել է Վրաստանի ժողովրդավարության ստուգաթեստ՝ նշելով, որ այն պետք է համոզիչ կերպով հանձնել։
«Այսօր ընտրությունների օր է՝ առանձնահատուկ օր ցանկացած ժողովրդավարական երկրի համար։ Բոլորը՝ պաշտոնյաները, քաղաքական գործիչները, մեկնաբանները պետք է լուռ մնան, իսկ ընտրողները կատարեն իրենց քաղաքացիական պարտքը», — ասել է եվրոպացի դիվանագետը։
Անդրադառնալով ներքաղաքական վերջին բուռն զարգացումներին, նա հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն թափանցիկ, անվտանգ և խաղաղ միջավայրում։
«Որպես Վրաստանի բարեկամ, ես հույս ունեմ, որ այսօրվանից ժողովրդավարությունը հասնելու է երկրի յուրաքանչյուր քաղաքացու»։