«Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Արսեն Կարապետյանը քվեարկել է թիվ 3 ընտրատեղամասում:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ մասնակցել է ոչ թե ՏԻՄ ընտրությունների, այլ հանրաքվեի՝ կոչ անելով բոլորին արձանագրել իրենց ընտրությունը․
«Կատարել եմ իմ ընտրությունը հանուն ազատության, փոփոխության ու զարգացման»:
Կարապետյանը դեռևս դրական է գնահատում ընտրությունների ընթացքը: