Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի թիվ 17 ընտրատեղամասում քվեարկեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Մակարյանն ասաց, որ մեծ սպասելիքներ ունի այս ընտրություններից։
«Իմ ակնկալիքները շատ մեծ են թե՛ իմ ժողովրդից, թե՛ իմ տարածքից, թե՛ իմ ընտրողից: Բոլորին ցանկանում եմ հաղթանակ, խաղաղ ընտրություններ և ինչու ոչ՝ թող հաղթի արժանավույնը»,-ասել է Մակարյանը:
Մակարյանը նշում է, որ ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք պատրաստվում է կյանքի կոչել ընտրվելուց հետո․
«Ծրագրերը շատ-շատ են, իսկ մնացած իմ խոստումները ՝որոնք հնչել են մեր շրջագայելու ընթացքում՝ ժողովրդի հետ հանդիպելուց հետո կկատարվեն՝ ժողովրդի հետ միասին, այսինքն միանձնյա որոշումներ չեն ընդունվի: Ցանկացած շրջանի հուզող հարցերը կքննարկվեն համապատասխան մարդկանց հետ և ինչու ոչ՝ մենք շատ ուրախ կլինենք, եթե լինի ակտիվություն մեր ընտրողի, մեր աջակցների և մեր թիմի հետ մեկտեղ»։
Ինչ վերաբերում է մրցակիցների հնարավորություններին, Մակարյանն ասում է․
«Հաշված ժամեր են մնում. մնացածն արդեն պարզ կլինի»։
Մակարյանը նշում է, որ վստահ է իր ուժերի վրա: