Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Վրաստանում հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ 27 քրեական գործ է հարուցվել՝ նախընտրական շրջանում կատարված հանցագործությունների առթիվ:
Մասնավորապես `
- Քրեական գործերի մեծ մասը կապված են և դրանցից 10-ը հետաքննվում են` նախընտրական գործընթացում թե՛ իշխող, թե՛ ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական պաստառները վնասելու հետ:
- 2 քրեական գործ է ընթանում քաղաքական կուսակցության ներկայացուցիչներին պատկանող գույքի հնարավոր գողության փաստի առթիվ։
- Հետաքննություն է սկսվել 9 քրեական գործի առթիվ` իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ ենթադրյալ բռնության հանգամանքով։
- Քրեական գործ է հարուցվել Դմանիսիում կատարված հանցագործության առթիվ՝ քաղաքացուն դիտավորությամբ, ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
- Հետաքննություն է սկսվել նաև Քարելիում՝ լրատվամիջոցի աշխատակցին պատճառված առողջական վնասի առիթով։
«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամի վրա կրակոցների գործի քննությունը շարունակվում է: Գործով վկաները հարցաքննվել են, դեպքի վայրը զննվել է և համապատասխան փորձաքննություններ են նշանակվել», — հավելել է փոխնախարարը: