Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քիչ առաջ հրավիրած արտակարգ մամլո ասուլիսում հայտարարեց, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է:
«Ուզում եմ հանրությանը տեղեկացնել, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալված է: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Մեր իրավապահներն ամենաբարձր մակարդակով իրականացրին հետախուզության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունը», — ասել է վարչապետը:
Հիշեցնենք, դեռևս անհայտ է, թե ինչպես է Սաակաշվիլին հայտնվել Վրաստանում: Վաղ առավոտից նա ֆեյսբուքյան իր էջում գրառումներ էր անում, տեսանյութեր հրապարակում՝ նշելով, որ գտնվում է Բաթումիում։
Մինչ բուռն քննարկումներ էին երկրում, թե արդյոք իրականությանը համապատասխանում են նրա հայտարարություններն ու տեսանյութերը, ՆԳՆ-ը հերքեց լուրը, թե Սաակաշվիլին Վրաստանում է՝ նշելով, որ Սաակաշվիլին Վրաստանի սահմանը չի հատել, իրականում չի լքել նաև Ուկրաինան: