Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը րոպեներ առաջ հանդես եկավ հատուկ ճեպազրույցով` խոսելով Վրաստանի երրորդ նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հավանական ժամանման մասին:
Փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն ճեպազրույցի ընթացքում ասել է, որ ուկրաինական կողմի հետ կապ են հաստատել ու ճշտել, որ Սաակաշվիլին չի լքել Ուկրաինայի տարածքը։
«Մենք ակտիվ շփումների մեջ ենք ուկրաինական կողմի հետ, և վստահաբար կարող եմ ասել, որ Միխեիլ Սաակաշվիլին դուրս չի եկել Ուկրաինայից», — ասել է ՆԳ փոխնախարարը:
Հատկանշական է, որ փոխնախարարը չցանկացավ մեկնաբանել Միխեիլ Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութերը:
«Տեսանյութերի հետ կապված հարցը չեմ մեկնաբանի: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը և չի լքել Ուկրաինայի տարածքը», — ասել է Դարախվելիձեն: