Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն առաջին մեկնաբանությունն է տվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան այցի հայտարարությունների հետ կապված։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին նախագահ, հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին վաղ առավոտյան հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում: