Վրաստանի նախկին նախագահ, Վրաստանում հետախուզման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով` ինքն արդեն Վրաստանում է։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Բարի լույս Վրաստան։ 8 տարի անց, արդեն Վրաստանից»:
Նշենք, որ ըստ interpressnews.ge լրատվականի` Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկատվություն չունի Սաակաշվիլիի՝ այս փուլում ժամանման մասին, հետևաբար, դեռ որևէ մեկնաբանություն չի արվել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին օրեր առաջ հրապարակել էր Կիև-Թբիլիսի թռիչքի իր տոմսի լուսանկարը, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադառնալով Սաակաշվիլիի հնարավոր այցին` ասել էր, որ ժամանելու դեպքում, որևէ մեկը չի կարողանա խանգարել նրա ձերբակալությանը, իսկ եթե նույնիսկ խանգարեն՝ կհայտնվեն բանտում:
Այս թեմայով ավելին`
Սաակաշվիլին հրապարակել է Կիև-Թբիլիսի ինքնաթիռի իր տոմսի լուսանկարը