Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին հետևելու են նաև միջազգային դիտորդները։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) պատվիրակությունը բաղկացած է յոթ եվրապատգամավորներից.
- Միխայել Գալլար (EPP, Գերմանիա) — Պատվիրակության նախագահ
- Միրիամ Լեքսման (EPP, Սլովակիա)
- Մարինա Կալիուրանդ (S&D, Էստոնիա)
- Կատալին Չե (Renew, Հունգարիա)
- Մարկետա Գրեգորովա (Greens/EFA, Չեխիա)
- Ջորդի Սոլե (Greens/EFA, Իսպանիա)
- Անա Ֆոտիգա (ECR, Լեհաստան):
Պատգամավորները Վրաստան են ժամանել սեպտեմբերի 29-30-ը։ Պաշտոնական ծրագրի շրջանակներում կհանդիպեն ԵՄ դեսպանի, ԵԱՀԿ առաջատար խմբի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, առաջատար հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը հանդիպում կունենա նաև Վրաստանի նախագահի և վարչապետի հետ:
Դիտորդական արդյունավետ գործընթաց ապահովելու նպատակով` պատվիրակությունը չի նշում տեղամասերի/վայրերի անունները, որտեղ դիտորդները կայցելեն: