Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստման հարցը ակտիվորեն քննարկվում է, որոշումը շուտով կհրապարակվի: Այս մասին ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ մշակվում է երկու տարբերակ։ Որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով իմունիզացիայի գիտական խորհրդի առաջարկությունները։
«Կա երկու մոտեցում. պետք է չէ նոր հեծանիվ հորինել։ Առաջինի դեպքում առաջարկվում է համընդհանուր պատվաստում, երբ պատվաստվում են նաև 12 -ից 15 տարեկան երեխաները, իսկ երկրորդ մոտեցումը`այսպես կոչված բրիտանականն է, երբ պատվաստվում են միայն համապատասխան ցուցումներ ունեցող երեխաները», — ասել է Ամիրան Գամկղրելիձեն:
Միաժամանակ, ըստ Գամկղրելիձեի, եթե պատվաստումն այս տեմպերով շարունակվի, ապա մինչև տարեվերջ բնակչության 60 տոկոսը պատվաստված չի լինի: