Վրաստանում պատվաստման խթանման նպատակով նոր քարոզարշավ է մեկնարկել՝ «Ոչ ոք անվտանգ չէ, քանի դեռ բոլորն անվտանգ չեն» խորագրով:
Քարոզարշավը նախաձեռնել են Վրաստանում Փախստականների հարցերով ՄԱԿ -ի գերագույն հանձնակատարը (UNHCR), օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության հետ միասին, Վրաստանում ապրող փախստականների, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստմանը խթանելու նպատակով:
Քարոզարշավը նախատեսում է Վրաստանում բնակվող ապաստան հայցողների և փախստականների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով տեղեկատվական հանդիպումների կազմակերպում և վերոնշյալ անձանց պատվաստման ապահովում։
Տեղեկատվական քարոզարշավը մեկնարկել է Մարտղոփիում, ապաստան հայցողների ժամանակավոր կացության կենտրոնում, որտեղ վերջիններս և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) աշխատակիցները, COVID-19-ի դեմ պատվաստանյութի 1-ին կամ 2-րդ չափաբաժնով պատվաստումներ են իրականացնում` հատուկ մոբիլիզացված պատվաստման շարժական ամբուլատորիայում։
«Հիշեցնում ենք, որ գլոբալ պատվաստումների քարոզարշավն իրականցվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշի նախաձեռնությամբ՝ ամբողջ աշխարհի մասշտաբով» -ասվում է տեղեկատվության մեջ։