Նոյեմբերի 21-ին Վրաստանի Գերագույն դատարանը քննարկում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գործը: Մասնավորապես օրակարգում է հեռուստաընկերության փաստաբանների պահանջը առ այն, որ դատարանը չեղարկի Վերաքննիչ դատարանի որոշումը, ըստ որի ընկերությունը պետք է պատկանի Քիբար Խալվաշիին: Փաստաբանները պահանջվում են գործը Գերագույն դատարանից վերադարձնել առաջին ատյան:
Այս նպատակով նոյեմբերի 21-ին Թբիլիսիում, Վրաստանի Գերագույն դատարանի դիմաց «Ռուսթավի 2»-ին աջակցելու էին եկել «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներ ու կուսակցության անդամներ, ինչպես նաև ակտիվ քաղաքացիներ:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության փաստաբան Թամթա Մուրադաշվիլին խոսեց կազմակերպության պահանջների իրավական հիմքերի մասին:
«Կան բոլոր իրավաբանական նախապայմնանները, որպեսզի Գերագույն դատարանը բավարարի մեր պահանջները: Օրենքով առաջնորդվելու դեպքում դատարանը կբավարարի մեր պահանջը, սակայն ակնհայտ է, որ սա ոչ թե իրավական, այլեւ` քաղաքական խնդիր է»:
Բողոքի ցույցին ներկա էր նաև «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն.
«Այսօր, երբ Վրաստանում ընտրություններն ավարտվել են, իսկ ԱՄՆ-ն իշխանափոխության բարդ գործընթաց է անցնում, մեծ է հավանականությունը, որ Իվանիշվիլին կամենա օգտվել իրավիճակից և վերջնականապես սեփականացնի «Ռուսթավի 2-ը»: Այդ պատճառով պետք է շարունակվի քաղաքական պայքարը մամուլի ազատության համար: Մեր կուսակցությունը շարունակում է մնալ «Ռուսթավի 2»-ի կողքին, սակայն ավելի կարևոր է ժողովրդի դիրքորոշումը»:
«Միացյալ ազգային շարժման» անդամ Գիգա Բոկերիայի կարծիքով էլ, այս պահին քննություն է բռնում ժողովրդավարության որակի հարցը.
«Այսօր չի որոշվում որևէ հեռուստաընկերության կամ կուսակցության ճակատագիր, այսօր որոշվում է` արդյո՞ք Իվանիշվիլին 4 տարի երկիրը քանդելուց հետո ևս մեկ ծանր հարված կհասցնի երկրի ժողովրդավարությանն ու անվտանգությանը»:
Կուսակցության անդամ Նիկա Ռուռուան, ով խորհրդարանական ընտրություններում պարտվեց մեծամասնական ընտրակարգով ընտրություններում վստահեցրեց, որ երկրում միակ անկախ մամուլի միջոցն է համարվում «Ռուսթավի 2»-ը.
«Սա իշխանության կողմից քաղաքական ազատ խոսքի հանդեպ հալածանք է: «Ռուսթավի 2»-ը միակ անկախ լրատվամիջոցն է մնացել վրացական մամուլում, մնացած բոլոր կազմակերպությունները այս կամ այն կերպ ենթարկվում են իշխանությանը»: