Սեպտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2515 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 587 551-ն են:
Նախօրեին կատարվել է 32 207 թեստ, որից 19 341-ը՝ հակամարմինների, 12 866-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 829 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 551 780 մարդ:
Վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 8 347:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.81%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7,61%, վերջին 7 օրվանը՝ 7.32%։