Սեպտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 946 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 581 815-ն են:
Նախօրեին կատարվել է 17 192 թեստ, որից 9 442-ը՝ հակամարմինների, 7 750-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4351 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 545 916 մարդ:
Վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր՝ 8 233:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 5.50%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7,81%, վերջին 7 օրվանը՝ 7.36%։