Վրաստանը սկսում է ուսանողների համար դրամաշնորհային ֆինանսավորումը` սոցիալական ծրագրերի շրջանակներում` հայտնում է Կրթության նախարարության մամուլի ծառայությունը:
Ֆինանսավորման հայտ կարելի է ներկայացնել նախարարության հարթակում` սեպտեմբերի 10 -ից հոկտեմբերի 1 -ը` մինչև 18:00:
Դրամաշնորհին կարող են հավակնել մի քանի կատեգորիայի ուսանողներ, որոնք բուհ են ընդունվել Միացյալ ազգային քննությունների արդյունքների հիման վրա.
- Բարձր լեռնային շրջանների դպրոցների շրջանավարտներ
- Օկուպացված տարածքներից ուսանողներ
- Հայալեզու և ադրբեջանալեզու դպրոցների շրջանավարտներ
- Տարածքային ամբողջականության համար պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների երեխաներ կամ ծանր ֆիզիկական թերություններ ունեցող վետերաններ կամ նրանց երեխաներ
- Ծնողազուրկ ուսանողներ
- Բազմանդամ ընտանիքների անդամներ (չորս և ավելի երեխա)
- Պետական խնամքի տակ գտնվող ուսանողներ
- Հայրենադարձի կարգավիճակ ունեցող ուսանողներ
- Հաշմանդամություն ունեցող ուսանողներ
- Աուտիզմ ունեցող անձինք
- Շփման գծերի հարևանությամբ գտնվող դպրոցների շրջանավարտներ
- Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներ (70 հազար և ցածր վարկանիշային միավոր):