Վիրահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Անահիտ Բոստանջյանն այսօր` սեպտեմբերի 10-ին կդառնար 72 տարեկան։
Բոստանջյանի երկրային կյանքն ավարտվեց 2017-ի հունվարի 8-ին:
Վրաց -հայկական մշակույթի դեսպան կոչումով հպարտացող Բոստանջյանը «ստիպում էր», որ բոլորն իր պես սիրեն գիրքը: Հարցազրույցներից մեկում իր օրինակով պատմում էր` ինչպես էին ուտելիքի գումարով գրքի հերթ կանգնում:
Ասում էր` գրի ու գրականության իմ ծարավը երբեք չի հագեցել, ոչինչ երբեք չեմ խնայել գրքի համար։
«Ես ոչ միայն գրող եմ, այլև գրքի բացառիկ սիրահար, ես ոչ միայն ինքս եմ գրում, այլևս ուրիշների գրածներն եմ կարդում: Ես ընթերցող եմ նաև: Հետևաբար` գիրքն իմ կյանքի մասնիկներից է»,- մի առիթով «Ալիքի» հետ անկեղծացել է Անահիտ Բոստանջյանը:
Գրող ու ընթերցող Բոստանջյանը Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու ավանդույթը Վրաստան բերեց, իսկ հայտնի «Կամուրջը» նրա այցեքարտն էր: Տարեգրքի մասին առաձնակի սիրով էր պատմում. «Մերձեցնել, կամրջել վիրահայ ու վրաց գրականություններն` ահա «Կամուրջի» առաքելությունը: Կամուրջներն, ի վերջո, առաջին հերթին միավորելու, միացնելու, իրար կապելու առաքելություն ունեն»:
Տեսանյութը` 2020-ի