Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քննադատել է ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կուսակցությունների վարկանիշի մասին «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison research-ի անցկացրած հետազոտության արդյունքները։
Սեպտեմբերի 10-ին կուսակցությունը ներկայացրել է իր պատվիրած հետազոտության արդյունքները: Հարցին, թե «ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք, եթե վաղը ՏԻՄ ընտրություններ լինեն», հարցվածների 48.6% -ը նշել է, թե կաջակցեն «Վրացական երազանքին»:
Նույն հետազոտության համաձայն, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օգտին կքվեարկեր 27.1%-ը, իսկ Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության օգտին՝ 5.8%-ը:
Կուսակցության հայտարարության համաձայն` հետազոտությունն իրականացվել է սեպտեմբերի 4-8-ին, հարցմանը մասնակցել է 2975 ռեսպոնդենտ:
Ինչ վերաբերում է մնացած կուսակցություններին՝
Գիրչի- առավել ազատություն (Զուրաբ Ջափարիձե) — 3.4%,
Քաղաքացիներ — 2.6% ,
Հայրենասերների դաշինք — 2.4%,
Երրորդ ուժ- 2.3%,
Լելո — 2.3%,
Լեյբորիստական կուսակցություն — 1.2%,
Գիրչի 1.1%,
Եվրոպական Վրաստան- 1.1%
Այլ- 2.1%