Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվական հարթակը հնարավորություն է ընձեռում անցնել լրագրողի երկամսյա մասնագիտական ստաժավորում:
- Մեր արհեստավարժ թիմը Ձեզ կօգնի ընտրել թեմաներ, լրատվական նյութեր, պատրաստել հարցազրույցներ, օգտվել տվյալների բազաներից։ Պատրաստված լավագույն նյութերը կհրապարակվեն aliq.ge կայքում։
Ստաժավորմանը լիարժեք մասնակցողներին կտրվեն վկայականներ։
- Ստաժավորմանը կարող են դիմել վրացերենին ու հայերենին գրավոր և բանավոր միջինից բարձր մակարդակի տիրապետող (ռուսերենի ու անգլերենի իմացությունը ցանկալի է), 18-ից 25 տարեկան անձինք։
Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար անհրաժեշ է Ալիք մեդիայի էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր կենսագրական տվյալները (CV) և 250-350 բառի սահմաններում մոտիվացիոն նամակ՝ հայերեն և վրացերեն լեզուներով aliqmediageo@gmail.com մեյլին։
Դիմումների վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։
Հայտերը կուսումնասիրվեն և ծրագրի մասնակցության առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կտեղեկացվեն սեպտեմբերի 22-ին, որից հետո կմասնակցեն հարցազրույցի փուլին։
Ընտրված լավագույն մասնակիցների համար ստաժավորման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 27-ից։
Ստաժավորման գործընթացը լինելու է առցանց ռեժիմով: Տեղերը սահմանափակ են, ընտրվելու է միայն 3 մասնակից։
Մեր թիմը սիրով սպասում է Ձեր հայտերին։
Հարցերի համար գրեք aliqmediageo@gmail.com հասցեով։