Սեպտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 262 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 575 210-ն են:
Նախօրեին կատարվել է 34 225 թեստ, որից 19 047-ը՝ հակամարմինների, 15 178-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 795 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 534 559 մարդ:
Վարակից մահացել է ևս 54 մարդ, ընդհանուր՝ 8 089:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.48%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։