«Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի կողմից անցկացված հանրային կարծիքի հետազոտման արդյունքներն արտացոլում են հոկտեմբերի 2-ի ընտրությունների մասնակից կուսակցությունների մասին հանրային տրամադրությունները:
Հարցումն անցկացվել է օգոստոսի 13-ից սեպտեմբերի 5 -ն ընկած ժամանակահատվածում: Դեմ առ դեմ հարցմանը մասնակցել է 1500 մարդ` 18-ից բարձր տարիքի:
Հարցին «եթե այսօր ՏԻՄ ընտրություններ լինեն, ո՞ւմ կընտրեք», պատասխանները հետևյալ կերպ են բաշխվել.
- «Վրացական երազանք» — 33%
- «Միացյալ ազգային շարժում» — 25%
- «Վրաստանի համար» -Գիորգի Գախարիա — 10%
- «Լեյբորիստական կուսակցություն» — 6%
- «Գիրչի- առավել ազատություն» (Զուրաբ Ջափարիձե) — 4%
Նույն հետազոտության համաձայն, առանձնացվել է նաև նրանց կարծիքը, ովքեր նախորդ խորհրդարանական ընտրություններին ձայն էին տվել «Վրացական երազանքին»: Հարցվածների այս սեգմենտի 67%-ն պահպանում է կարծիքը, ու պատրաստվում է կրկին քվեարկել այս կուսակցության օգտին: Մնացած ռեսպոնդենտները՝
- 11% — «Վրաստանի համար»- Գիորգի Գախարիա
- 6% — «Միացյալ ազգային շարժում»
- 3% — «Լեյբորիստական կուսակցություն»
- 2% — «Գիրչի- առավել ազատություն»
- 2% — «Հայրենասերների դաշինք»
- 1% — «Լելո»
- 1% -«ժողովրդի համար-Աննա Դոլիձե»
- 7% — այլ