Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սեպտեմբերի 8-ին հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում հետ դեմ առ դեմ հանդիպում է ունեցել:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ` Օրբելիանիների դղյակում անցկացված հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի կայունության ու անվտանգության հարցերը:
Ընդգծվել է տարածաշրջանային համագործակցության ապագա հեռանկարի և զարգացման կարևորությունը:
Նշենք, որ Փաշինյանը Վրաստան է ժամանել սեպտեմբերի 8-ին: Այցի շրջանակներում վերջինս հանդիպումներ է ունեցել վրաստանյան գործընկերոջ հետ, ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ՝ ընդլայնված ձևաչափով: Վարչապետները մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել: