Սեպտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 571 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 570 493-ն են:
Նախօրեին կատարվել է 29 449 թեստ, որից 21 313-ը՝ հակամարմինների, 8 236-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 668 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 527 337 մարդ:
Վարակից մահացել է ևս 60 մարդ, ընդհանուր՝ 7 977:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.73%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.69%, վերջին 7 օրվանը՝ 7.69%։