Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 5-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 16 298 մարդ: Մարտի 15-ից սկսած երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1 326 033 պատվաստում:
Մեկ դեղաչափով պատվաստվել է 845 420, ամբողջությամբ՝ 480 613 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 29,6 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 16,8 տոկոսը: Ըստ կառավարության ծրագրի` մինչև տարվա վերջ Վրաստանում պետք է պատվաստվի չափահաս բնակչության 60 տոկոսը:
Վրաստանում պատվաստումներն իրականացվում են Pfizer, Sinopharm, Sinovac և AstraZeneca պատվաստանյութերով: Այսօրվանից կրկին հնարավոր է գրանցվել Sinopharm տեսակի պատվաստանյութի առաջին դեղաչափի համար: