Սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1120 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 565 957-ն են:
Նախօրեին կատարվել է 16 149 թեստ, որից 8 840-ը՝ հակամարմինների, 7 309-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 905 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 519 673 մարդ:
Վարակից մահացել է ևս 61 մարդ, ընդհանուր՝ 7 867:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.94%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ 8,19%։