Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն խոսել է բնակչության պատվաստման մասին և անդրադարձել հղիների պատվաստման գործընթացին:
Նրա խոսքով, կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» շտամը շատ ագրեսիվ է հղիների համար:
«Անցյալ տարի մենք ունեցանք մահվան միայն մեկ դեպք, այս տարի արդեն ունենք 13 մահ, եթե չեմ սխալվում, երեկ ավելացել է ևս մեկը: Սա շատ տխուր փաստ է, ուստի խնդրում եմ բոլորին պատվաստվել: Այսօր երկրում կա մոտ 25 000 հղի կին: Ես նրանց բոլորին կոչ եմ անում գալ և պատվաստվել Pfizer-ով և հղիության ընթացքում պատվաստանյութի երկու դեղաչափերն էլ ստանալ: Սա նվազեցնելու է նրանց վարակման վտանգը գրեթե 25 անգամ և նվազեցնելու է բարդության և մահվան հավանականությունը մոտ 200 անգամ: Ավելացնեմ, որ հղիները կարող են պատվաստվել ցանկացած եռամսյակում», — ասել է Ամիրան Գամկղրելիձեն: