Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի օգոստոսին տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս, ինչը վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է:
Վերջին անգամ երկրում գնաճի ավելի բարձր մակարդակ է գրանցվել 2011 թվականի մայիսին: Ամսական գնաճի դեպքում գները նախորդ ամսվա համեմատ, այսինքն՝ 2021 թվականի հուլիսի համեմատ, աճել են 0,7 տոկոսով:
Տարեկան գնաճի դեպքում գները բարձրացել են բոլոր խմբերում, բացառությամբ կապի, որտեղ նկատվել է 0.4 տոկոս անկում: