Վրաստանի Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ առաջիկա ընտրություններն առավելապես անխափան անցկացնելու նպատակով, սեպտեմբերի 1-ից ինքնությունը հաստատող ID քարտերը քաղաքացիները կկարողանան ստանալ անվճար: Ակցիան կտևի մեկ ամիս, անվճար կլինի նաև փաստաթղթի համար լուսանկարվելը:
Ո՞վքեր կարող են մասնակցել ակցիային
- Քաղաքացիները, ովքեր չափահաս են ու մինչ այս պահը չեն ունեցել ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ:
- Քաղաքացիները, որոնց ինքնությունը հաստատող բոլոր փաստաթղթերի ժամկետն ընտրությունների օրվա՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ անցած կլինի:
- Քաղաքացիները, որոնց ինքնությունը հաստատող փաստաթղթի լուսանկարն անորակ է և/կամ չի արձանագրվում բազաներում:
Ակցիայից օգտվելու համար քաղաքացիները պետք է դիմեն Արդարադատության տներ, պետական ծառայությունների զարգացման գործակալություն կամ հանրային կենտրոններ: