Սեպտեմբերի 1 -ից երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար ուժի մեջ կմտնի հիպոթեքային վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր:
Այս մասին ասել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան` նշելով, թե ծրագիրը հնարավորություն կտա ընտանիքներին` բարելավել իրենց կեցության ու կյանքի պայմանները:
Սեպտեմբերի 1 -ից հետո ընտանիքները, որոնք ցանկանում են բարելավել իրենց կյանքի պայմանները և բնակարան գնել, կարող են դիմել բանկերին և օգտվել տոկոսների սուբսիդավորման ծրագրից:
Սեպտեմբերի 1 -ից ուժի մեջ կմտնեն նաև «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարված որոշումները: