«Վաղը համակարգող խորհրդի նիստն է, ես կտրականապես պահանջում և վերջնագիր եմ ներկայացնում` հասարակական տրանսպորտի շարժի արգելքի վերացման վերաբերյալ», — ասել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:
Նրա խոսքով ՝ հակառակ դեպքում իրենք ՝ բնակչության հետ միասին, բողոքի են դուրս գալու` Ռուսթավելի պողոտա:
«Մի’ փակեք մարդկանց բնակարաններում, և մի’ դրեք նրանց փոքր մեքենաների մեջ, որտեղ կան բարենպաստ բոլոր պայմանները կորոնավիրուսի տարածման համար: Ավտոբուսներում և վագոններում վիրուսով վարակվելու փաստի մասին դեռ ոչ ոք չի լսել»:
Երկրի գլխավոր լեյբորիստը կոչ է անում բոլոր ընկերություններին` միանալ իրենց և համընդհանուր հայցով դիմել քաղաքային դատարան` տրանսպորտի վերագործարկման պահանջով: Եթե իրենց պահանջը չկատարվի, խոստանում է իրենց համակիրներին կանչել փողոցային պայքարի:
Հիշեցնենք` Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակի` հիմնականում նոր շտամների (դելտա շտամ) լայն շրջանառության հետ կապված` քաղաքային տրանսպորտի երթևեկությունը օգոստոսի 14 -ից սահմանափակվել է` մինչև սեպտեմբերի 4-ը:
Օգոստոսի 14-ից սեպտեմբերի 4-ը Թբիլիսիում տրանսպորտը չի գործի. նոր սահմանափակումներ