Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակ է, մոտավորապես ամեն 50-րդ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն։
Իմնաձեի խոսքով, առողջապահական համակարգը համաճարակային նման իրավիճակին դեռ կարողանում է դիմանալ, չնայած «ամեն բան ունի սահման»:
«Այսօր բացարձակ ռեկորդ ունենք, երկրում միաժամանակ 50 հազար մարդ է վարակված: Եթե հաշվի առնենք, որ դրականության ցուցանիշը 10% է, սա նշանակում է, որ ցուցանիշը 20-25 տոկոսով ավելի է, քանի որ կան մարդիկ, որոնց վարակված լինելու մասին դեռ չգիտենք: Այսպես հաշվելով, ստացվում է՝ ամեն 50-րդ ու 60-րդ քաղաքացին վարակված է»,- ասել է Իմնաձեն: