Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների համար գործարկված նոր https://er.moh.gov.ge հարթակն օգնելու է բեռնաթափել «112» գիծը և արագ օգնության հասնել կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Նոր հարթակի գործարկման մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը` նշելով, որ նպատակը «112» -ի բեռնաթափումն է ու հաղորդակցության լրացուցիչ ալիք ստեղծելը։ Կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիները կարող են գրանցվել հարթակում, տեղեկատվությունը կանցնի «112»-ին և կուղարկվի ընտանեկան բժշկին ՝ հետագա մոնիթորինգի համար: