Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստանում է քննարկել պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը:
Նա նույն կարծիքին է, ինչ երկու օր առաջ.«Սա շատ կարևոր ու ճիշտ որոշում է: Մենք բազմիցս խոսել ենք այս մասին և նույնիսկ որոշել էինք աշխատավարձերը բարձրացնել համաճարակից առաջ, բայց համաճարակն արմատապես փոխեց մեր ծրագրերը», — ասել է Կալաձեն: Ըստ նրա` խնդիր կա, երբ որակավորված մասնագետը հաճախ պետական հատվածից ձգտում է տեղափոխվել մասնավոր հատված` ավելի բարձր վարձատրության պատճառով:
Վրաստանում պաշտոնյաների աշխատավարձը կախված է նրանց որակավորումից:
Օգոստոսի 9 -ին նույն թեման բարձրացրել էր նաև վարչապետ Ղարիբաշվիլին` ասելով, որ հունվարից Վրաստանում պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, իսկ քաղաքապետերը կստանան կրկնակի ավելի ՝ ամսական առնվազն 4 հազար լարի:
Հիշեցնենք` Վրաստանում նախընտրական շրջան է. հոկտեմբերի 2-ին երկիրը ՏԻՄ է ընտրում: Ընդդիմությունը կարծում է, որ իշխանությունների նախաձեռնությունը ծառայում է մի նպատակի` վարչական ռեսուրսների մոբիլիզացում` հօգուտ իշխող կուսակցության:
2022 թվականից հանրային ծառայողների աշխատավարձը կբարձրանա. Ղարիբաշվիլի