Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 128 նոր դեպք:
Նախօրեին կատարվել է 49 189 թեստ, որից 29 357-ը՝ հակամարմինների, 19 832 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 310 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 412 420 մարդ:
Վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 6 279:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.43%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.63%, վերջին 7 օրվանը՝ 10.52%։