Վրաստանում լրիվ պատվաստված 106 084 մարդուց միայն 207-ն են վարակվել կորոնավիրուսով, այսինքն՝ 0,19%-ը: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ վարակվածների մեծ մասն եղել է առանց ախտանիշների կամ ունեցել են թեթև ախտանիշներ:
207 վարակվածներից միայն 8-ին (4%) է անհրաժեշտ եղել հոսպիտալացում: Լրիվ պատվաստվածներից ոչ մեկը չի մահացել:
Այսօր՝ օգոստոսի 11 -ի դրությամբ, Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 688 940 պատվաստում: Երկրում 210 776 մարդ ամբողջությամբ պատվաստված է:
Ինչ վերաբերում է վարակին, ապա Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 5 352 նոր դեպք, մահացել է 48 մարդ:
Երկրում վիրուսի տարածումից ի վեր մինչ օրս հայտնաբերվել է վարակման 461 198 դեպք: Նրանցից 409 110-ը ապաքինվել է, 6 230 -ը՝ մահացել: