ԵՄ-ն, պատվաստման գործընթացը խթանելու նպատակով, Արևելյան գործընկերության երկրներին լրացուցիչ 35 մլն եվրո կտրամադրի` ընդհանուր գումարը հասցնելով 75 մլն եվրոյի: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի կայքէջում:
Հաղորդվում է, որ գումարը կօգտագործվի Արևելյան գործընկերության վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում պատվաստումների արշավն արագացնելու համար:
«Լրացուցիչ 35 միլիոն եվրոյի օգնության փաթեթով ԵՄ -ն նպատակ ունի մեծացնել պատվաստանյութերի առկայությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում»,- ասվում է հայտարարությունում:
Առողջապահություն համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի աջակցությամբ իրականացվող նոր նախաձեռնության շրջանակում ԵՄ -ն փետրվարին 40 միլիոն եվրո էր հատկացրել Արևելյան գործընկերության վեց երկրներին, ներառյալ Վրաստանին, պատվաստումներին նպաստելու համար: