Բաց տարածքներում դիմակ կրելը վաղվանից պարտադիր կդառնա

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, բաց տարածքներում, որտեղ 5-ից ավել մարդ կհավաքվի, պարտադիր կլինի դիմակ կրել: Որոշումը կապված է Վրաստանում առկա բարդ համաճարակային իրավիճակի հետ:

Կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 լարիով:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէր: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ տարածքներում, հասարակական տրանսպորտում և տրանսպորտի կանգառներում: