Օգոստոսի 8-ին ավարտվեցին 32-րդ օլիմպիական խաղերը: Տոկիո 2020-ն աննախադեպ էր Վրաստանի համար, քանի որ երկրի անկախությունից ի վեր առաջին անգամ Վրաստանի օլիմպիական հավաքականը կարողացավ ձեռք բերել 8 մեդալ:
Վրաստանն ամառային օլիմպիական խաղերին ներկայացել էր 11 մարզաձևերում 35 մարզիկով: Օլիմպիական խաղերում Վրաստանին ոսկե մեդալներ բերեցին Լաշա Բեքաուրին և Լաշա Տալախաձեն: Արծաթե մեդալների արժանացան՝ Գուրամ Թուշիշվիլին, Վաժա Մարգվելաշվիլին, Լաշա Շավդաթուաշվիլին, Իակոբ Քաջաիան և Գենո Պետրիաշվիլին: Բրոնզե մեդալի արժանացավ Անտոն Պլեսնոյը:
Ընդհանուր մեդալային հաշվարկում Վրաստանը գրավեց 33-րդ հորիզոնականը 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալով: Վրաստանն այս ցուցանիշով ներառվեց Եվրոպայի 20 հաջողակ երկրների շարքում, իսկ ետխորհրդային տարածքում Վրաստանը երրորդն է՝ Ռուսաստանից և Ուզբեկստանից հետո:
Վրաստանը մեդալային հաշվարկում առաջ է այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Թուրքիան, Հունաստանը, Պորտուգալիան, Արգենտինան և Ավստրիան: