Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին, ով հրավիրված էր Քութայիսիիում մեկնարկած Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարաման նիստին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհամբերությամբ է սպասում նորընտիր օրենդիր ու գործադիր մարմինների հետ համագործակցությանը։
«Շատ կարևոր օր է,անշուշտ, որովհետև նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի օրն է: Մենք անհամբերությամբ ենք սպասում նոր խորհրդարանի եւ կառավարության հետ համագործակցությանը: Պատրաստ ենք առկա համգործակցությունը շարունակել ու էլ ավելի բարձր մակարդակի հասցնել»,- հայտարարել է Յան Քելլին:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը, որը բացել է երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։