Նախագահը՝ պատվաստվելու մասին

Այսօր հայրենասիրությունն ու քաջությունը պատվաստմամբ է արտահայտվում: Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ըստ նախագահի, պատվաստումներին ընդդիմանալը վտանգում է երկրի ապագան:

«Այսօր Վրաստանը կանգնած է սուր մարտահրավերների առջև: Վիրուսի տարածման նոր տվյալները պետք է անհանգստացնեն մեզ: Պատվաստման դեմ հանդես եկող անձինք, որպես կանոն, պետք է հասկանան, որ իրենց վերաբերմունքը ո՛չ անձնական ընտրություն է, ո՛չ ազատության արտահայտում: Նրանց վարքագիծն ուղղակի սպառնալիք է ներկայացնում մեկ այլ՝ իրենց ընտանիքի անդամի, հարևանի, ծանոթի և, փաստորեն, այս փոքր երկրի բնակչության համար, նրա առողջության, կենսունակության, այսինքն. երկրի ապագայի համար:

Այսօր հայրենասիրությունն ու քաջությունը զուգորդվում են պատվաստումների, հանրային ինքնագիտակցության և պատասխանատվության հետ»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: