Պետքարտուղարի պաշտոնում ԱՄՆ նորընտիր նախագահը դիտարկում է Միթ Ռոմնիի թեկնածությունը: Հաղորդում է ամերիկյան MSNBC հեռուստաալիքը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Ռոմնիի հետ: 69-ամյա Ռոմնին Ամերիկայի Հանրապետական կուսակցության անդամ է: 2012-ին նախագահական ընտրություններում նա պարտվեց գործող նախագահ Բարաք Օբամային: Ռոմնին ամերիկյան զորքը Իրաք և Աֆղանստան մտցնելու կողմնակից է, հայտնի է նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հասցեին արած կոշտ հայտարարություններով: Օրինակ՝ իր հեղինակած գրքում նա Ռուսաստանին անվանել էր ԱՄՆ-ի գլխավոր աշխարհաքաղաքական թշմանին: