«Մեր ճիշտ քայլերի արդյունքում` երկրի տնտեսությունն արագ վերականգնվում է», — կառավարության նիստում ասաց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:
«Ես ուզում եմ հիշեցնել մեր բնակչությանը, որ մեր ձեռնարկած ճիշտ քայլերի արդյունքում տեղի է ունենում երկրի տնտեսության արագ վերականգնում: Ապրիլին մենք ունեցանք 45% աճ, մայիսին` 25%, հունիսին գրանցվեց 18.7%, ինչն, իհարկե, մեզ շատ է ուրախացնում: Վեցամսյա ցուցանիշը կազմել է 12,6%։ Նաև կցանկանայի նշել, որ մենք հնարավորինս կաջակցենք բիզնեսին ՝ նոր նախագծերի ֆինանսավորմանը նպաստելու միջոցով», — ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: